
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը զիջել է մեկ հորիզոնական

Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանաշյին աղյուսակը։
Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ուժեղագույն աշխմատիստ Լևոն Արոնյանը նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում նորվեգացի Մագնուս Կարլսենն է, երկրորդում՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։
Լավագույն հարյուրի մեջ կա ևս 4 հայաստանցի. Վլադիմիր Հակոբյան (41-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյան (62), Գաբրիել Սարգսյան (79), Հրանտ Մելքումյան (87)։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը