ԱԻՆ աշխատակիցը ոչ սթափ վիճակում BMW-ով բախվել է «ՎԱԶ 2109»-ին. կան վիրավորներ
Հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են Դիմիտրով փողոցի բնակիչ, 26-ամյա Վահրամ Ղազարյանի վարած BMW մակնիշի 31 VA 111 համարանիշի և Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Այզավյանի վարած ՎԱԶ 2109 մակնիշի 33 TT 366 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ՎԱԶ 2109-ի վարորդ Ա. Այվազյանն ու ուղևոր` Նիզամի գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նշվում է, որ BMW-ի վարորդը աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում և ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է ինքը, իսկ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: ՎԱԶ 2109-ի վարորդը` Ա. Այվազյանը, աշխատում է «Վահրամ Գաբրիելյան» ԱՁ-ում: