Լիոնել Մեսսին կրկին դարձավ «Եվրոպայի արքա»
El Pais պարբերականն ամեն տարի անցկացնում է հարցում, որի նպատակն է պարզել այդ տարվա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին՝ «Եվրոպայի ֆուտբոլային արքային»։ 2012-ին այդ տիտղոսին արժանացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Մեսսիի օգտին քվեարկել է 108 մասնագետ, Ինյեստայի օգտին՝ 93, իսկ ահա Կրիշտիանո Ռոնալդուի՝ 9։
Սա Մեսսիի չորրորդ տիտղոսն է (2009, 2010, 2011, 2012)։ Նման պատվի արժանացել է նաև Զինեդին Զիդանը (1998, 2001, 2002, 2003)։
Մարզիչներից այս տարի տիտղոսին արժանացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով 9 ձայնով առավելության է հասել Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ։ Երրորդ տեղում Պեպ Գվարդիոլան է։
Հարցմանը մասնակցել է եվրոպական թերթերի, ամսագրերի, շաբաթաթերթերի և լրատվական գործակալությունների մոտ 250 լրագրող։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը