
Տնօրենը իր կողմից վարած «Lexus»-ով վրարերթի ենթարկած 9-ամյա երեխային տեղափոխել է հիվանդանոց

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեկ ժամը 19:00-ի սահմաններում, ԱՄՆ քաղաքացի, ժամանակավորապես Վահագնի թաղամասում բնակվող 58-ամյա Ռիչարդ Դիկրան Բեզջյանը վարելով «Lexus GX 470» մակնիշի 09 ՍՏ 660 համարանիշի ավտոմեքենան, Ջանիբեկյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա Հովիկ Շահբազյանին:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Նաիրի բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երեխան սովորում է թիվ 166 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռիչարդ Դիկրան Բեզջյանը աշխատում է «Էներջայս գլոբալ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: