
Հենրիխ Մխիթարյանը՝ 2012 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես փոխանցում է 168.am-ի լրագրողը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխության ժամանակ հայտնի է դարձել այս տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը։
2012-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Հենրիխ Մխիթարյանը, ով հարցման արդյունքում վաստակել է 208 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Յուրա Մովսիսյանն է (98 միավոր), երրորդը՝ Արազ Օզբիլիսն է (48 միավոր)։
Հենրիխ Միթարյանը պարգևատրվել է 4 միլիոն դրամով։
Մյուս մանրամասները՝ քիչ ավելի ուշ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը