
Չելսին կամային հաղթանակ տարավ Էվերտոնի նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի նախավերջին խաղում «Էվերտոնն» ընդունել էր «Չելսիին»։
Հանդիպման խաղասկզբում՝ 2-րդ րոպեին տանտերերը Պիենարի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, նախ, 42-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ արդեն 30 րոպե անց առաջ մղեց իր թիմին։
Խաղավերջում «Էվերտոնը» մեծ ճնշում գործադրեց «Չելսիի» վրա, սակայն հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց։ Այսպես, «Չելսին» տարավ իր 4-րդ անընդմեջ հաղթանակը և, վաստակելով 38 միավոր, տարին եզրափակեց 3-րդ հորիզոնականում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը