Բաժիններ՝

Չեմ կարծում, որ Մոուրինյոյի նման որոշումը կապված է Կասիլյասի ելույթների հետ. Ռեալի նախկին դարպասապահ

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Բոդո Իլգները մեկնաբանել է «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ Ժոզե Մուորինյոյի կայացրած որոշումը։

«Միքիչ շփոթվեցի, երբ Իկերին պահեստայինների նստարանին տեսա։ Այս որոշումը նշանավորում էր մի ժամանակաշրջանի ավարտ. չէ որ 10 տարվա ընթացքում ոչ ոք չէր սպասում, որ «արքայական» ակումբի անփոխարինելի առաջին համարը կարող է չհայտվել թիմի մեկնարկային կազմում։

Դիտել եմ «Ռեալի» գրեթե բոլոր հանդիպումները և կարող եմ պնդել, որ Կասիլյասը լավ է խաղացել։ Նա բազմաթիվ անգամ փրկել է մադրիդցիներին և չեմ հասկանում նրան մեկնարկային կազմում չընդգրկելու պատճառը։ Չեմ կարծում, որ դա կապված է նրա ելույթների հետ»,- Իլգների խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս