Բավարիան ուժեղագույն թիմն է Եվրոպայում. Հիտցֆելդ
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Գիտցֆելդը կարծում է , որ գերմանական ակումբն ուժեղագույնն է Եվրոպայում։
«Շատ բան է կախված վիճակահանությունից, սակայն հավատում եմ, որ «Բավարիան» և «Բորուսիան» կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ինչ վերաբերվում է թիմի կազմին, ապա մյունխենյան թիմն ուժեղագույնն է Եվրոպայում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը