Բաժիններ՝

Ֆալկաոյին ձեռք բերելու ժամանակ գիտակցում էինք, որ մեծ ռիսկի ենք գնում. Ատլետիկոյի նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Մարինը գովեստի խոսքեր է հայտնել թիմի առաջատար հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Նշենք, որ կոլումբացի ֆուտբոլիստը Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։

«Ֆալկաոն մեծագույն ֆուտբոլիստ է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում է, ինչի մասին վկայում է ԱՄԷ-ում ստացած մրցանակը։ Նրան ձեռք բերելու ժամանակ գիտակցում էինք, որ մեծ ռիսկի ենք գնում։ Փառք Աստծո, ամեն ինչ հիանալի ստացվեց։

Մարդիկ կասկածում էին նրա տրանսֆերի նպատահարմարությանը, սակայն Ռադամելն ապացուցեց, որ նրանք բոլորը սխալվում են։ Ինչ վերաբերվում է նրա ապագային, ապա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը կընտրենք։ Նա արժանի է որոշելու իր ապագան»,- նախագահի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս