
Ես վախենում եմ Յուվենտուսից. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայում զգուշանում է հատկապես «Յուվենտուսից»։
«Անկեղծ կլինեմ։ Ես վախենում եմ «Յուվենտուսից»։ Կոնտեի սաները կարող են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Թուրինցիները հիանալի թիմ են հավաքել։ Այն կարելի է համնեմատել նավի հետ, որն անհնար է խորտակել։
Կարծում եմ՝ «Յուվենտուսի» հարձակման գծում էլ ամեն բան կարգին է։ Դա նշանակում է, որ գոլեր կարելի է սպասել ամեն վայրկյանին ու ամեն տեղից։
Այս թիմն ինձ հիշեցնում է 2004 թվականի իմ գլխավորած «Պորտուն»։ Եվ հիշեցնեմ, որ այդ ժամանակ «Պարտուն» նվաճեց չեմպիոնների լիգայի գավաթը, եթե ինչ-որ մեկը մոռացել է այդ փաստը», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը