
Տարվա կարևորագույն իրադարձությունն իմ նորամուտն էր Պրեմիեր լիգայում. Սարկիսով

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ամփոփել է տարվա արդյունքները:
«Բավական հեշտ է որոշել 2012 թվականի կարևորագույն իրադարձությունը` Ռուսաստանի պրեմիեր լիգայում իր նորամուտը: Այն ստվեր է գցում մյուս իրադարձությունների վրա»,-նշել է Սարկիսովը:
«Երկրպագուներին առողջություն եմ մաղթում: Սպասում ենք նրանց մարզադաշտում 2013 թվականին: Հուսով եմ` մենք կկարողանանք ուրախացնել «Վոլգայի» երկրպագուներին, և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք հպարտանան իրենց սիրելի ակումբով, ինչպես նաև նրանց ուրախություն կպատճառենք տրիբունաներում»,-հավելել է հայ ֆուտբոլիստը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը