Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. հետիոտն տեղում մահացել է

Դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 54-ամյա Կարապետ Կամիկյանը վարելով «Ford transit» մակնիշի 2571 Լ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Նա Բագրատաշենից Երևան վերադառնալիս է եղել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա Լոռու մարզի Արջահովիտ գյուղի բնակչուհի 32-ամյա Սուսաննա Աղասարյանն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31