«Էպոսագե՞տը, առաջին անգամ եմ լսում, որ էպոսներով երկիր ղեկավարեն»
Հարցազրույց ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի հետ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի որոշումը` ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ:
– Դե ինչպես ասում են, իրենք գիտեն, իրենց անելիքները: Եթե իրենք նման հաշվարկներ են արել և չեն առաջադրվում, բնականաբար, իրենք ճիշտը դա են համարում:
– ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ շարունակո՞ւմ է դեր խաղալ, թե՞ այլևս գործոն չէ:
– Ինքներդ եզրակացություն արեք, դե եթե մեկը դուրս է գալիս, մեկը չի առաջադրվում, բնականաբար ինչ-որ բան այն չէ: Չեմ կարող ասել:
– Եվ ՀՅԴ-ն, և ՀԱԿ-ը, ովքեր ևս հրաժարվեցին ընտրություններում թեկնածու առաջադրել գոնե պատճառներ մատնանշեց: Ինչո՞ւ ԲՀԿ-ն, որն ավելի վաղ էր նման որոշում ընդունել, գոնե նմանատիպ մեկնաբանությամբ հանդես չեկավ:
– Այդպես նպատակահարմար գտավ, դրա համար համար չտվեց:
– Իսկ ԲՀԿ-ի ընտրողներն ի՞նչ պետք է անեն:
– Երևի թե կմնան ազատ, ամեն մեկն իր ձևով կկողմնորոշվի: Այս ընտրություններին այս ձևով կմասնակցեն:
– Առաջադրված թեկնածուներից ո՞վ է, ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանին իրական մրցակից:
– Անկեղծ ասած, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ոչ մեկը:
– Ընդդիմադիր զանգվածի ձայներն ի՞նչ են լինելու:
– Կբաժանվեն տարբեր մարդկանց միջև: Տեսնենք, թե ովքեր են առաջադրվելու:
– Կա՞ն արդեն առաջադրված թեկնածուներ, օրինակ` Վարդան Սեդրակյանը..
– Էպոսագե՞տը: Առաջին անգամ եմ լսում, որ էպոսներով երկիր ղեկավարեն:
– Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջադրվելու:
– «Ժառանգությանը», Րաֆֆի Հովհաննիսյանին ես շատ եմ հարգում, բայց ինչ-որ տեղ լուրջ քաղաքական մրցակից չեմ կարող համարել, այսինքն` լուրջ քաղաքական մրցակից է, բայց հաղթանակի շանսեր համարյա չկան, իմ կարծիքով:
-Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մեկ փուլով կհաղթի և կդառնա լեգիտիմ նախագահ:
– Այո, կարծում եմ` այո: