
Արմեն Աշոտյանը շնորհավորում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է մանկավարժների, դասախոսների, գիտաշխատողների, աշակերտների և ուսանողների Ամանորը:
«Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2012 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների ու նոր նախաձեռնությունների տարի: Հիմք դրվեց գիտելիքի վերաարժևորման և կրթության որակի նկատմամբ հասարակական պահանջի:
Ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը լինի ոլորտում արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում:
Սիրով,
Ձեր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ»,- գրել է նախարարը: