Տոնդ շնորհավոր, գեներա´լ, բայց վախենամ` օձի տարին իմ ու քու համար այնքան էլ հաջող չի լինի

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր եւ ծառայակից Հովհաննես Բաղդասարյանը, ում նկատմամբ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանն արդեն 3 տարի ազատազրկման վճիռ է հրապարակել, մտադիր է դիմել վերաքննիչ դատարան:

«Ես պետք է ապացուցեմ, որ էդ դատարանները կեղծ ու ապօրինի վճիռ են կայացրել, սա ի՞նչ է նշանակում՝ 4 տարի կռվողին 3 տարի են տալիս, այ քեզ խայտառակություն: Ես Գյումրվա ջոկատի ամենաերկար կռվողն եմ եղել, ամենամարտունակ զինվորը, և հիմա ինձ ազատազրկում են ու դա բավարար չէ՝ տուգանք են մուծել տալու՝ միլիոններով: Սա ազգային խայտառակություն է, որ իրանց ազգի զինվորին, շքանշաններով հերոսին հանեցին դուշման, ու հիմա ես 3 ոջիլ էլ չունեմ, ուզում են սնանկացնել: Բայց ասեմ, թող իմանան, ես սեփականություն չունեմ: Միակ սեփականությունս էս հագիս քրջոտ շորերն են, մայրս, մեկ էլ շքանշանները, որ Սերժն ու Մանվելն են տվել: Հա, մոռացա՝ մեկ էլ տունս, որ երկրաշարժին կորցրել եմ ու մինչեւ հիմա չեմ ստացել: Ասեմ` իմանան թող ազգի կռվող տղոնցը հարգողները, որ ես ապրում եմ Տիգրանյանի տուն-թանգարանում՝ մեկ սենյակում, որ ինձ Ղուկասյան Վարդանն էր տվել»,- իր դժգոհությունը galatv.am-ին այսպես է արտահայտել ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը, ով մեղավոր ճանաչվեց փաստաթղթեր կեղծելու միջոցով ապօրինի թոշակ ստանալու մեջ:

«Ինձ ասում են՝ փոխհատուցիր ստացածդ, իսկ իմ առողջությունն ով պետք է փոխհատուցի: Ես պատերազմից հետո բուժումներ եմ ստանում ՀՀ ճանաչված ու հեղինակավոր հիվանդանոցներում, ուրեմն էդ սաղ տեղեկանքները հե՞չ, ես Մանվելի ստորագրությունն եմ կեղծել, որ ինձ թոշակավորե՞ն…Հա, չմոռանամ վերջում ասել, որ Նոր տարի է, շնորհավորում եմ գեներալին: Մանվել Գրիգորյան, անկախ ամեն ինչից, դու հերոս ես, թող շնորհավոր լինի Նոր տարիդ: Բայց վախենում եմ օձի տարին իմ ու քու համար այնքան էլ հաջող չի լինի: Քանի որ, եթե ինձ նստացնեն, լավ բան չի լինի…մենք իրար հետ ենք ծառայել, շատ բան գիտեմ էդ տարիների ու քու մասին, էն ժամանակ մոտիկ ենք եղել, սաղին ծեծում ու հայհոյում էիր, ինձ՝ ոչ, ասում էիր՝ Հովհաննես, թող սաղ քու նման էղնեին…»:

Տեսանյութեր

Լրահոս