Պարզվել է, թե որ ռուսական ակումբն է Մեսսիի տրանսֆերի դիմաց Բարսային 250 մլնանոց առաջարկ արել
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ չափազանց գրավիչ առաջարկ էր ստացել ռուսական ակումբներից մեկի կողմից։
Այդ ակումբը, որի անունը չէր նշվում, պատրաստ է եղել վճարել Մեսսիի համար սահմանված հրաժարադրամը՝ 250 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստին առաջարկել է սենսացիոն՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ, սակայն Մեսսին հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստան։
Եվ ահա այսօր իսպանական Marca-ն հայտնել է, որ այդ անհավանական առաջարկը «Բարսելոնային» արել է Մախաչկալայի «Անժին»։
Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը