Բաժիններ՝

Բժշկի դեմքն անջնջելիորեն այլանդակել է

ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում հարկադրական բուժման մեջ գտնվող, 1978 թվականի ծնված Արմենը հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի մանիպուլացիոն աշխատասենյակում հարձակվել է բժշկական անձնակազմի վրա՝պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործի նյութերի համաձայն՝ Արմենը (անունը փոխված է) ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք (սպանության փորձ) կատարելու համար հարկադրական բուժման մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում, 2012 թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 12:35-ի սահմաններում նույն հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի մանիպուլացիոն աշխատասենյակում իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով և դանակով հարվածել է բժիշկ Գ. Պեդոյանի այտաքունքային շրջանին: Հարվածել է նաև ավագ բուժակ Ս.Հակոբյանի աջ վերին կոպի շրջանին և բուժքույր Զ.Մելքոնյանի աջ դաստակի թիկնային մակերեսին:

Արմենի գործողությունների հետևանքով, դատաբժշկական փորձագիտական եզրակացության համաձայն, Գ.Պեդոյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է մարմնական վնասվածք՝ այտաակնակապիճների շրջանների արյունազեղումների, աջ այտաքունքային շրջանների կտրված, քունքամկանի վնասմամբ վնասվածքի ձևով արտահայտված դեմքի անջնջելի այլանդակմամբ, Ս.Հակոբյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, աջ վերին կոպի ներսային մակերեսի միջանցիկ պատռված վերքի մկանների վնասումով, օրբիտայի պարունակության արտանկումով և ռետրոբուլբար հեմատոմա վնասվածքի ձևով, Զ.Մելքոնյանի առողջությանը դիտավորությամբ` թեթև վնաս կարճատև քայքայումով, աջ դաստակի 3-րդ և 4–րդ միջմատային տարածության կտրած վնասվածքի ձևով։

Արմենի գործողությունները, նախաքննական մարմնի գնահատմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներին: Նա համարվում է անմեղսունակ և գտնվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ Եվ դատարանն արդեն կորոշի արդյոք նրա նկատմամբ պետք է կրկին նշանակել հարկադիր բուժում։

 

«Փաստինֆո»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս