
2012 թ. նշանակալի իրադարձությունները՝ Վարդան Օսկանյանի համար

ՀՀ նախկին արտգործնախարար ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է 2012 թ. ամենանշանակալի իրադարձություններն իր համար:
«2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:
Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:
Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է:
Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին»,- գրում է Վ. Օսկանյանը: