
Ռուսական ակումբը Բարսելոնային 250 մլն է առաջարկել Մեսսիի համար

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հայտնվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Պնդում է Sport Mediaset-ը։
Նշվում է, որ Մեսսին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ չափազանց գրավիչ առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից։ Այդ ակումբը, որի անունը չի նշվում, պատրաստ է եղել վճարել Մեսսիի համար սահմանված հրաժարադրամը՝ 250 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստին առաջարկել է սենսացիոն՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ, սակայն Մեսսին հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստան։
Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը