![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Տեր-Պետրոսյանը մեկն է 2.5 միլիոնից
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/levon55.jpg)
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն իր այսօրվա ասուլիսում չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: 168.am-ի այն հարցին, թե որքանով էր հիմնավոր նրա չառաջադրումը և բերած պատճառները, Վազգեն Մանուկյանն արձագանքեց, որ իր համար դա նշանակություն չունի:
«Նախ՝ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, որ իր թեկնածությունը չի դրել: 2.5 մլն մարդ չի դրել իր թեկնածությունը: Ամեն մեկի պատճառները գտնել, թե ինչու չեն դրել, մի կողմ թողնենք: Ինքն իր պատճառաբանությնունը տվեց, հեչ կարևոր չէ՝ հիմնավոր է, թե՝ ոչ: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն ասաց, որ իր թեկնածությունը չի դնելու: Մնացածի մասին խոսելն ինձ համար անիմաստ է դառնում»,-արձագանքեց Վազգեն Մանուկյանը: