Բաժիններ՝

Ռոնալդուն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Ռեալի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն «արքայական» ակումբի հետ։ Թեպետ պայմանագրի ժամկետը լրանում է 2015-ին, սակայն Ֆլորենտինո Պերեսը մտադիր էր երկարաձգել այն մինչև 2018 թվական։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հավելելով, որ «Ռեալը» պատրաստ է Ռոնալդուի աշխատավարձը դարձնել 15 մլն եվրո ներկայիս 10-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում խաղում է 2009-ից, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից» 96 մլն եվրոյի դիմաց։ Ներկայում Ռոնալդուի ծառայություններով հետաքրքված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31