
Ռոուրա, տղաներին ասա, որ նրանք հիանալի մարդիկ են. Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չափազանց զգացված է իր թիմի ֆուտբոլիստների վերաբերմունքից։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչն անցած շաբաթ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Այս պահին նա շարունակում է բուժման կուրսեր անցնել տանը և տեղյակ է թիմում կատարվոր բոլոր իրադարձություններին։
Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, նրանք Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալյադոլիդի» հետ հանդիպումից առաջ նշել էին, որ պետք է անպայման հաղթեն և այդ հաղթանակը նվիրեն իրենց մարզչին։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հաջողվել է իրենց մտադրությունն իրականություն դարձնել, իսկ Վիլանովան իր օգնական Խորդի Ռոուրային խնդրել է ֆուտբոլիստներին փոխանցել, որ նրանք բոլորը հիանալի մարդիկ են։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը