
Բա լա՞վ է, որ մենք պանրի միջի ցուպիկն ենք ուտում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորի նախաշեմին փորձեցինք Վազգեն Մանուկյանից ճշտել` ի՞նչ է ուզում իրեն բերի այս Նոր տարին: «Առողջություն` թոռներիս, երեխաներիս, ամբողջ ժողովրդին»: Բա հայրենի՞քը: «Եթե հայրենիքի ժողովուրդն առողջ է լինում, հայրենիքն էլ է առողջ լինում»:
Նույն հարցը տվեցինք նաև ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին: «Մեր հայ ժողովրդին՝ բարեկեցություն, առաջընթաց, իմ ընտանիքին էլ՝ խաղաղություն, բալիկներիս էլ՝ առողջություն»: Բա լա՞վ է, որ մենք պանրի միջի ցուպիկն ենք ուտում. մի բան էլ էդ ուղղությամբ մաղթեք գոնե՝ հորդորեցինք նրան: «Ախր ես ցուպիկի հետ կապ չունեմ: Լավ, մաղթեմ. այս նոր տարում թող լինի մրցակցային խնդիրների բարեհաջող լուծում»: Արտաշես Գեղամյա՞նն ինչ է կամենում` «ա՜խ, էրնեկ էս Նոր տարին». «Ախ, էրնեկ էս Նոր տարին` լրագրողներն ու Արմինե Օհանյանը թող «հյուր» լինեն Գեղամյանին»: