Գագոյից Սերժին. մամուլ
«Երեկ երեկոյան «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի օլիմպիական կոմիտեի կազմակերպած հայ մարզիկների և մարզիչների պարգևատրման ամենամյա արարողությունը, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Նա մի շարք պարգևներ է հանձնել տարվա լավագույն մարզիկներին: ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոուկյանն էլ մարզաշխարհի անունից թանկարժեք ոսկերչական նվեր է հանձնել Սերժ Սարգսյանին հայտարարելով, որ ինչպես «նախագահը» մրցանակներ հանձնեց մարզիկներին, այնպես էլ ինքը` մարզաշխարհի անունից նվեր պետք է հանձնի «մեր նախագահին»:
Ռոբերտ Քոչարյանը, որը ևս հրավիրված է եղել միջոցառմանը, ներկա չի եղել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր ղեկավարը հանրապետությունում չէ, և դա է բացակայության պատճառը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ անցյալ տարի` ավանդական այս միջոցառման ժամանակ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ադամանդյա շղթայով հովազներ էր նվիրել:
«Միջոցառմանը ներկա չի եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյա- նը, որը երեկ իր դժգոհությունն էր հայտնել Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հրապարակւսծ հարցման արդյունքների վերաբերյալ, ըստ որի’ 2012-ի լավագույն մարզիկների լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել»,- եզրափակում է «ՀԺ-ն»: