
Քաղաքապետն ու աներձագն էլ են «գծի մեջ»

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«ՆՈՐ: «ՏԱՐՈՆ & ՌՈԲԵՐՏ». Քաղա քապետն ու աներձագն էլ են «գծի մեջ»… բայց, ըստ երևույթին` կոռուպցիայի գծի
Պարզվում է` մայրաքաղաքի թիվ 5 և 32 երթուղային գծերը պատկանում են «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ին (շատ ռոմանտիկ անվանում է, չնայած կարող էր էլ ավելի ռոմանտիկ լինել` «Փեսա և աներձագ» ՍՊԸ):
«Իրականում, ոչ միայն կասկածելի է քաղաքապետի կողմից երթուղային գծեր «ձեռք գցելու» օրինականությունը, ինչը կոչվում է ԿՈՌՈՒՊՑԻԱ և ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ, նա ոչ միայն ապօրինություն է թույլ տվել իր պաշտնեական դիրքը չարաշահելու եղանակով հանրությանը սպասարկելու համար նախատեսված միկրոավատոբուսները և տաքսի ծառայությունների ավտոմեքենաները գծից ապօրինի հանելով, ինչը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է, այլև փաստացի քվեարկության օրը ընտրողներին մատուցել է արգելված ծառայություն, որի անունը ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ է, ավելին` ընտրողների նկատմամբ դրսևորել է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ նրանց քաղաքական համոզմունքների պատճառով»,- գրել է Ստեփան Սաֆարյանն ու հավելել, որ տեղեկությունը պաշտոնական է. «հարցումներ էինք արել Եվրոպական դատարանի համար, պատասխաններն այսօր ստացանք»: