Բաժիններ՝

Եթե Ռուֆյեին հարվածեի բաց ոտքով, ապա նա կավարտեր իր ֆուտբոլային կարիերան. Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիշել է «Սենտ Էտյենի» հետ խաղը, երբ նա ոտքով հարվածել էր մրցակցի դարպասապահ Ստեֆան Ռուֆյեի կրծքին, ինչից հետո հեռացվեց խաղադաշտից։

«Շատ տարօրինակ իրավիճակ էր, քանի որ մրցավարը վստահ չէր իր որոշման մեջ։

Որպես արդարացում կարող եմ ասել, որ չէի ցանկանում վնասել Ռուֆյեին։ Փորձեցի խաղալ գնդակին, սակայն վերջին պահին հարվածեցի դարպասապահին։ Առաջ չգնացի բաց ոտքով, քանի որ հակառակ դեպքում նա կավարտեր իր ֆուտբոլային կարիերան։ Փորձեցի փափկեցնել հարվածը։ Սա ֆուտբոլ է, և երբեմն նման դեպքեր տեղի են ունենում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football France-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31