
Ինչ վերաբերում է Ռոնալդուի հնարավոր հեռանալուն, ապա դա իր որոշումն է. Պեպե

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն դժգոհել է իսպանական առաջնությունում պորտուգալացիների հանդեպ վերաբերմունքից։
«Իսպանիայում ինձ և մյուս բոլոր պորտուգալացիների վրա մեծ ճնշում են գործադրում»,- ասել է Կեպլեր Պեպեն։
Պաշտպանը նաև հիշել է նաև Խավիեր Կասկերոյի հանդեպ կատարած իր վայրագությունը, որը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 21-ին.
«Կասկերոյի հետ այդ դրվագից հետո ես մտածում էի կարիերաս ավարտելու մասին: Արդյունքում այդ պատահարից հետո ամբողջ աշխարհում ինձ փակցրել են մարդասպանի պիտակ:
Ինչ վերաերվում է Ռոնալդուի հնարավոր հեռանալուն, ապա դա իր որոշումն է։ Եթե նա հեռանա «Ռեալից» ես չեմ հետևի նրա օրինակին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Record-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը