Կլինեն ոչ մրցակցային, բայց ազատ ընտրություննե՞ր
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի կարծիքով, այս ընտրություններում իշխանությունները կարող են պյուռոսյան հաղթանակ տանել, թեև դա նրանց համար ևս ցանկալի չէ:
«Տեսականորեն մի մխիթարական բան կա, որ կարող է տեղի ունենալ: Անշուշտ, ընտրությունները մրցակցային չեն լինի հիմնական դերակատար քաղաքական ուժերի չմասնակցության պարագայում: Բայց դրականը կարող է լինել այն, որ իշխանությունը լուրջ մրցակիցներ չունենալով՝ գոնե այս ընտրությունների ժամանակ ձեռնպահ կմնա ապավինելու օլիգարխիային, թաղի հեղինակությունների ծառայություններին, ընտրակաշառքին: Եվ գոնե այս անգամ Հայաստանում հնարավորություն կլինի գոնե ապահովելու թեկուզ ոչ մրցակցային, բայց ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- ասաց Արսեն Համբարձումյանը: