
Ռուս ֆուտբոլիստն իր մասնակցությամբ խաղերի տեսագրությունը տվել է Անտոնիո Կոնտեին

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Ալեքսեյ Սապոգովը հայտարարել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին է տվել իր մասնակցությամբ խաղերի տեսագրությունը։ Այս մասին հայտնում է «Սովետսկի Սպորտը»։
Սապոգովը նշել է, որ ներկա է գտնվել «Շախտյոր» – «Յուվենտուս» (0։1) խաղին։ Դոնեցկում նրա մոտ միտք է առաջացել իր մասնակցությամբ խաղերի տեսագրությունը հանձնել թուրինյան ակումբի մարզչական շտաբին. «Մտա հյուրանոց, որտեղ թիմի ֆուտբոլիստներն էին, և խնդրեցին մի աղջկա իմ տեսասկավառակը հանձնել Անտոնիո Կոնտեին։ Հույս ունեմ, որ նա դա ստացել է», – ասել է Սապոգովը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը