ԿԸՀ-ն հրավեր կուղարկի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին ասաց, որ այսօր հրավեր է ուղարկվելու դիտորդական  առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին:

«Այս պահի դրությամբ հավատարմագրված դիտորդներ չկան, ոչ միջազգային, ոչ տեղական: Բայց այսօր նիստ ունենք, և միջազգային դիտորդներին հրավեր ենք ուղարկելու»,- ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը:

Հերմինե Հարությունյանը նշեց նաև, որ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր որևէ քաղաքացի դեռ չի ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31