Բաժիններ՝

Ներսիկի բիզնեսն ընդլայնվում է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում աղքատության ու արտագաղթի աճին զուգահեռ աճում է նաև որոշ չինովնիկների բիզնեսը: Երեկ մեր խմբագրություն էր զանգել Արաբկիր համայնքի մի բնակիչ ու բողոքում էր, որ մտադրվել են իրենց համայնքում գտնվող նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը տրամադրել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին` սուպերմարկետ բացելու համար:

Հիշեցնենք, որ Նազարյանին է պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որի մասնաճյուղերը գտնվում են միայն փոքր կենտրոնում: «Դրանք, որ ուզեն «Նաիրի» ու «Մոսկվա» կինոթատրոններում էլ տենց խանութներ կբացեն, դրանց ի՞նչ կա` ինչ կուզեն, կանեն, էս երկրի տեր ու տիրականն են, հետո՞ ինչ, որ էդ կինոյի շենքը չի գործում, թող մշակութային բան անեն, պարտադիր պիտի խանո՞ւ սարքեն»,- դժգոհում էր մեզ ահազանգած քաղաքացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31