Բաժիններ՝

ՀՅԴ-ն կբոյկոտի՞ ընտրությունները. մամուլ

«Երեկ տեղի ունեցավ Դաշնակցություն կուսակցության արտահերթ Գերագույն ժողովը: ՀՅԴ-ն այդ ժողովում պետք է որոշում կայացներ, թե 2013 թ. նախագահական ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու: «Ժամանակի» հարցին ի պատասխան ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ նախագահական ընտրությունների մասնակցության հետ կապված Գերագույն ժողովում որոշում ընդունվել է, բայց այդ մասին հանրությանը կտեղեկացնեն այսօր հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ն հնարավոր է թեկնածու առաջադրի որևէ ընտրություններում չառադրված անդամի: Տվյալ դեպքում խոսքը Ա. Ռուստամյանի մասին է: Ի դեպ, Ա. Ռուստամյանն առաջին գործիչն էր, ով մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր, թե կարելի է քննարկել նաև նախագահական ընտրությունները բոյկոտելու տարբերակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31