33 տոննա տարողությամբ ակուլաներով ակվարիումը՝ գնորդների գլխին (տեսանյութ)

Չինաստանի Շանհայ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի առաջին հարկում անսպասելիորեն պայթել է 33 տոննա տարողությամբ ակվարիումը, որում եղել են շնաձկներ, կրիաներ և տարատեսակ ձկներ: Մինչև 25 սմ ապակե բեկորները, ծովային կենդանիներն ու ամբողջ ջուրը թափվել է գնորդների գլխին:

Ականատեսներից մեկի խոսքով՝ ձայնն այնքան ուժեղ է եղել, որ բոլորին թվացել է՝ ռումբ է պայթել: The Inquisitr-ի հաղորդմամբ՝ մի տղամարդ կոտրել է ոտքը և մի քանի բաց վնասվածք ստացել, որից հետո հոսպիտալացվել է: Մյուս տուժողներն առանձնակի վնասվածքներ չեն ստացել և առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:

Հաղորդվում է, որ պատահարի արդյունքում 3 շնաձուկ է սատկել, մի քանի կրիա և ձկների մեծամասնությունը: Ակվարիումի պայթելու պատճառը դեռևս հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31