
Արմեն Աշոտյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր, որ չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:
«Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն: Նա փորձել է միանգամից պատասխանել բոլոր հնարավոր քննադատական հարցերին:
Մեկ հարց է ուղղակի մնում անպատասխան: Արդյո՞ք ամբողջ ՀԱԿ-ը և իր առաջնորդը չէին կանխատեսում «տարիքային» հանգամանքը նախորդ հնգամյա գործունեության ընթացքում և արդյո՞ք անձնագրի մասին նրանք հիշել են միան նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ…»,- գրել է Արմեն Աշոտյանը: