Բաժիններ՝

Միխայիլ Բաղդասարովը վաճառքի՞ է հանել կովերին. մամուլ

«Հրազդանի «Սիկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «ժողովուրդի» տեղեկու­թյուններով` գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա, և այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին:

Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաև ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք գործարանի գլխա­վոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու մեջբերում տնօրենի խոսքը.

«Գործարանի վաճառքի հետ կապված` Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»:

Օգտվե­լով առիթից` տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչու մի քանի տասնյակ աշխատակիցների ազատեց աշխա­տանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդա­մենը այդքանը»»,- գրում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս