
Սերժ Սարգսյանը յուրայինների նեղ շրջապատում մեջբերել է Լևոն Տեր-Պետրոսյանին. մամուլ

«Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասը, որտեղ վերջինս հումորով ասում է, որ դիմել է Չինաստանին, ԵՄ երկրներին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, և վերջիններս գլուխ են կոտրում իրեն պատասխան տալու համար, ինքն էլ սպասում է այդ պատասխանին և երկու օրից կասի, թե ինչ է անելու նախագահական ընտրություններին, ՀՀՇ համագումարից շատ չանցած, կրկնել է Սերժ Սարգսյանը` յուրայինների նեղ շրջապատում, մեջբերելով ողջ ֆրազը և այն համեմելով լայն ժպիտով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: