Բաժիններ՝

Մեկ օրում` երկու մահ. մամուլ

«Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում Լեռ­նային Ղարաբաղի N զորա­մասի մարտական հենակե­տում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 1992-ին ծն­ված Դավիթ Սարգսի Սարգսյանի դին` մահացու հրազենային վնասվածքով: Ըստ ԼՂՀ  ՊԲ-ի` հարուցվել է քրեական գործ, կատար­վում է նախաքննություն:

Ցավոք, սա օրվա միակ բոթը չէ բանակից: Նույն օրվա առավոտյան զորահավաքակայանից ԼՂՀ զորամասերից մեկը ծառա­յության տեղափոխելու ժամանակ վատացել, ապա հոսպիտալում հանկարծամահ է եղել զորակոչիկ, 1994-ին ծնված Նորայր Նվերի Սահակյանը` զորա­կոչված Նուբարաշենից: ՊՆ-ի փոխանցմամբ, նրա մահվան փաստի առթիվ հետաքննություն է իրակա­նացվում, հարուցվել է քրեական գործ: Նորայրի հարազատները պնդում են, որ նա բռնցքամարտով էր զբաղվում և առողջական խնդիրներ չուներ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31