Գագիկ Բեգլարյանը` քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին. մամուլ
«ՀՀ ԿՏ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: «ժողովուրդի» հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին` Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց. «Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել Է Բեգլարյան Գագիկը, մյուսը` Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Սինչև այսօր ոչ Գ. Բեգլարյանը, ոչ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»:
Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առևանգում ևս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Սետաքսի» նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք… Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ` հաճելի, նորմալ զրուցակից է»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: