Բաժիններ՝

Եվս 6 թեկնածու. մամուլ

«ՀՀ ոստիկանության անձ­նագրային և վիզաների վարչության պետ Հով­հաննես Քոչարյանը մեր թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ` վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղե­կանք է ստացել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱՍ նախագահ Նարինե Մկրտչյւսնը, «Ռադիո Հայի» տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակ­ցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես մեզ հայտնի դարձավ, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել:

Մենք տեղեկացրել էինք, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկա­նությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԵԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ  նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս