Բաժիններ՝

Հռիփսիմե Կարապետյանը հերքում է

«168 Ժամ» թերթի 04.11.2010թ. տպագրված` «Չեմ կարող այսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածի կապակցությամբ մեր թերթին է դիմել Հռիփսիմե Կարապետյանը, ով նույն հոդվածում ասել էր, որ սկեսուրն ու ամուսինը՝ սպանության համար դատապարտված Ա. Մանասերյանը, սպառնացել են ճշմարտությունն ասելու, վկայություն տալու դեպքում իր նկատմամբ քայլեր ձեռնարկել:

Ինչպես նաև ասել էր, որ Մարգարիտան՝ իր սկեսուրը, շանտաժի է դիմել, և նա բոլորին կաշառելով՝ մարդկանց դատում նստացնում է: Հ. Կարապետյանը մեզ խնդրել է թերթում տպագրել, որ վերոնշյալ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, և, որ դրանով ինքը Մ. Մարտիրոսյանի «պատիվն ու արժանապատվությունն արատավորել է»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն` թերթը պարտավոր է հերքել հոդվածում պարունակվող` հայցվոր Մ. Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31