
Չէի ցանկանա աշխատել Ռեալում. Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ չէր ցանկանա աշխատել «Ռեալում»:
Նրա խոսքերով՝ նա միշտ ջերմությամբ է հիշում «Արքայական ակումբում» իր աշխատանքը, բայց դա մնացել է անցյալում:
««Ռեալը» ինձ համար մնաց անցյալում: Ես միշտ կհիշեմ այն մարդկանց, ում հետ աշխատել եմ: Այլևս ոչինչ չունեմ ասելու այս թեմայի մասին: «Ռեալի» դեմ ոչինչ չունեմ, պարզապես չէի ցանկանա այնտեղ աշխատել», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Sport Express-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալում» Դել Բոսկեն աշխատել է 1994, 1996 և 1999-2003 թվականներին: «Արքայական ակումբի» հետ նա հաղթել է Իսպանիայի երկու առաջնություն, երկու Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի և Միջմայրցամաքային գավաթը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը