
Վան Պերսիի «դահիճը» խուսափեց պատժից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի որակազրկի «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին, ով երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ գնդակով հարվածեց ընկած Ռոբին Վան Պերսիի գլխին։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Մանկունյացիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արտագնա հանդիպումից հետո հայտարարել էր, որ մրցակցի պաշտպան Էշլի Ուիլյամսին պետք է որակազրկել Ռոբին վան Պերսիի հանդեպ կատարած վայրագության համար։
Սակայն ԱՖԱ-ն որոշել է չպատժել պաշտպանին՝ համարելով, որ խախտումը միտումնավոր բնույթ չի կրել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը