Բաժիններ՝

Քուչակ-Ապարան ճանապարհատվածը փակ է

Դեկտեմբերի 24-ին` ժամը 17:30-ի դրությամբ, ուժեղ բքի և զրոյական տեսանելիության պատճառով ծանրաքաշ մեքենաների համար անանցանելի է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկում է Երևւանից Բագրատաշեն և Բագրատաշենից Երևան երթևեկել հետևյալ երթուղիներով. Նոյեմբերյան-Իջևան կամ՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան։
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Մարտունու և Եղեգնաձորի կողմից Սելիմի լեռնանցքը, իսկ Ախուրյանի և Սպիտակի կողմից՝ Ջաջուռի լեռնանցքը փակ են:

Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ շրջաններում՝ Կոտայքում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աշոցքում, Ամասիայում, Տաշիրում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, Սևանում, Վայքում, Ջերմուկում տեղում է ձյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31