
Հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել 79-ամյա Սերգեյ Գրիգորյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները հայտնաբերել են վրաերթ կատարած անձին: Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների հետ բացատրական աշխատանքների արդյունքում՝ ինքնակամ, մեղայականով Արմավիրի ոստիկանություն է ներկայացել Արագածոտնի մարզի 31-ամյա բնակիչ Արգիշտի Պողոսյանը, որը հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ «Գազ 31105» մակնիշի 11 ԼՏ 472 համարանիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: