Բաժիններ՝

Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով` ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու  և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31