Հանրապետականները «Օրինաց երկրի»՝ այդ անբարոյական կառույցի հետ, երկիրը դարձրել են ընկնող աստղ. Մակեյան (տեսանյութ)

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «R-Evolution» հաղորդաշարի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀԿ թեկնածուի համար կարո՞ղ է լինել վտանգավոր մրցակից, ասել է. «Շատ կուզենային իրենք, որ մեզ համար լիներ վտանգավոր մրցակից: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը աստղեր էին, աներկբա է, անքննադատելի, անքննարկելի… Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական մեգաաստղ էր, իսկ ՀԱԿ-ը աստղիկ էր քաղաքական երկնակամարում, այդ աստղերը այսօր պոկվել են և ընկնում են: Հին ու բարի ժամանակներում ընկնող աստղ տեսնելիս ես ցանկություն էի պահում, և այն կյանքի էր կոչվում»:

ՀՀԿ-ական նախարարի այս մեկնաբանությունները, ըստ ԳԱԼԱ-ի՝  ՀԱԿ-ում ընդունել են որպես ծաղր, իսկ ՀԱԿ անդամ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն այսպես է պատասխանել ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանին.

«Էդ դուք եք էս երկիրը դարձրել ընկնող աստղ… Դա էսօրվա վարչախմբի, հատկապես Հանրապետական կուսակցության ջահելներին բնորոշ գիծ է, և ցինիզմը իրենց համար սահման չունի: Ցավոք սրտի, իրենք՝ հանրապետականները, էս երկիրը՝ մեր երկիրը, դարձրել են ընկնող աստղ: Այո ՀԱԿ-ը պրոբլեմներ ունի, բայց այդ պրոբլեմները էնքան էլ սարսափելի չեն, ու այդ պրոբլեմը միայն Կոնգրեսի պրոբլեմն է ու լուծելի է, բայց որ հանրապետականները «Օրինաց երկրի»՝ այդ անբարոյական կառույցի հետ երկիրը դարձրել են ընկնող աստղ, ցավոք սրտի՝ դա բոլորիս խնդիրն է, և մեր խնդիրն է նաև կանխել այդ գործընթացը»:

 

Տեսանյութեր

Լրահոս