
Տիգրան ջան, ադաշ ջան, թե բաճկոնի փողն ա պակաս, ասա՝ ազգովի կհավաքենք, որ ադրբեջանցիների մոտ չնեղվես

Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, գրել է.
«Դիմում եմ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:
Տիգրան ջան, ադաշ ջան, որ մեր ընկեր բլոգեր ու ուղղակի լավ մարդ Էդգար Բարսեղյանին դատի ես տվել, ուզածդ ինչ ա՞: Թե բաճկոնի փողն ա պակաս՝ ասա ազգովի կհավաքենք, որ ադրբեջանցիների մոտ չնեղվես: Եթե գաղափարապես ես տվել, ինչի՞ ես փող ուզում:
Ախր, հասկանում ես, որ բզբզում ես մի ոլորտ, որտեղ, իրոք՚ ազատ արտահայտվողներն են հավաքվել: Համոզված չեմ, որ դատական գործի ընթացքում առաջացած կրեատիվի տակից դուրս կգաս»: