Միջազգային կառույցներին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ են ուղարկվում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին: Այս մասին Pastinfo.am-ի թղթակցին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Ըստ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի, ՀՀ կառավարությունը նույն նպատակով հրավերներ է ուղարկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ հրավերներ չի ուղարկել:

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Նման հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31