
ՌԱԿ-ը սատարում է Սերժ Սարգսյանին

Ռամկավար ազատական կուսակությունը հայտարարությում է տարածել, որում ասված է.
«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից`
Ռամկավար ազատական կուսակցությունը, նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում:
Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը՝ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ»: