
ՊՍԺ-ն երազանք է. Վերատի

Վերջին շրջանում իտալական մամուլն ակտիվորեն քննարկում է Մարկո Վերատի (ՊՍԺ) – Դանիելե դե Ռոսի (Ռոմա) փոխանակության հավանականությունը։
«Ես միանշանակ մտադիր են մնալ Փարիզում։ Սկզբում ցանկանում էի մնալ «Պեսկարայում», սակայն ՊՍԺ-ի առաջարկը չկարողացա մերժել։ Սա պարզապես երազանք է։
Նման գործարք չի լինի։ Դե Ռոսին հիանալի ֆուտբոլիստ է և իմ ընկերն է, ես կասկածում եմ, որ «Ռոման» նրան բաց կթողնի։ Կրկնում եմ՝ ես երջանիկ եմ Փարիզում», – Վերատիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը